ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ՝
Գները չեն ներառում առաքման ծախսերը: Փոխադրումը վճարվում է ապրանքը ստանալուց հետո:
• Յուղեր և հեղուկներ կարելի է պատվիրել միա՛յն երևանյան պահեստներից:
• Հարվածամեղմիչներ (амортизатор) կարելի է պատվիրել միա՛յն ցամաքային տարբերակով և երևանյան պահեստներից:
Ժամկետները նշված են մինչև Երևան։ Որոշ դեպքերում պատվերը կարող է մնալ մաքսատանը մի քանի օր։
Դետալի ընտրության առաջնահերթությունը դետալի կոդն է:Դետալի նկարագրությունը կարող է սխալ լինել:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Փոխարինող դետալների ճիշտ ընտրության համար օգտվել արտադրող ընկերության կատալոգներից: Խնդրում ենք ուշադիր ստուգել փոխարինող պահեստամասի համապատասխանությունը: ՍԽԱԼ ԸՆՏՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԵՏ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ:
Եթե դուք դժվարանում եք պահեստամասի ընտրության հարցում, ապա հաղորդագրություն ուղարկեք մեզ կայքի միջոցով՝ օգտագործելով VIN հարցում ՝ նշելով ձեր մեքենայի VIN կոդը և անհրաժեշտ մասերի նկարագրությունը:
Բեռնափոխադրման արժեքը
Չինաստանից օդային ճանապարհով բեռնափոխադրման արժեքը 1կգ.-ի համար 5000 դրամ է: Այս տարբերակով հարվածամեղմիչներ(амортизатор) և յուղեր չեն առաքվում:
Չինաստանից ցամաքային ճանապարհով բեռնափոխադրման արժեքը 1կգ.-ի համար 3000 դրամ է:
ՌԴ-ից ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումը 1 կգ.-ի համար 300 դրամ է: Ծավալային դետալների համար հավելավճար չկա:
ՌԴ-ից օդային ճանապարհով փոխադրման արժեքը 1 կգ.ի համար 1.200 դրամ է:Այս տարբերակով հարվածամեղմիչներ(амортизатор) և յուղեր չեն առաքվում:
Հավելավճար միայն օդային ճանապարհով փոխադրման դեպքում
Ապակիների(առջևի և ետևի) 80.000 դրամ:
Թափարգել (бампер) 20.000 դրամ:
Մեքենայի անվաթև (крыло) 10.000 դրամ:
Կապոտ 20.000 դրամ:
Բեռնախցիկի ծածկոց 20.000 դրամ:
Դուռ 20.000 դրամ: